Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներին ու ազգային պարի հարթակ «Երևանյան շուրջպարին»՝ հաջորդած համերգը ողջ օրվա տոնական-աշխույժ մթնոլորտը շարունակվեց ռոքի ուժգնությամբ։ «Երևան՝ իմ տուն» տոնակատարության բազմազանությունը անգամ տոնական օրն ամփոփող միջոցառումներում էր համաչափ։ Գլխավոր համերգին զուգահեռ, Ազատության հրապարակում ռոք համերգ էր։ Այս տարի ռոքի բեմում էին «Բամբիռ» և «Դոգմա» ֆոլք-ռոք խմբերը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: