Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի Ներքին Գետաշեն գյուղում ընտրողների հոսքը քիչ է. մարդիկ շուկա են գնում

Հոկտեմբեր 19,2014 15:37

 

Եղիազար Դավթյանի խոսքերով՝ արտառոց դեպքեր չեն արձանագրվել:

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Գեղարքունիք, Լոռի, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք եւ Շիրակ մարզերի մի շարք համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:

Aravot.am-ի հետ զրույցում դիտորդ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության համակարգող Եղիազար Դավթյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի ընտրական տեղամասերում իրավիճակը հանգիստ է, եւ ընտրողների հոսքն առանձնապես շատ չէ. «Այսօր կիրակի է, Ներքին Գետաշենում մեծ շուկայի օր է, մարդիկ շուկա են գնում: Օրվա երկրորդ կեսին նոր ընտրողների հոսքը կավելանա: Առանձնապես արտառոց դեպքեր չկան, բոլոր ընտրական տեղամասերում կան դիտորդներ եւ վստահված անձինք»:

Անդրադառնալով իրավախախտումներին՝ պարոն Դավթյանը նշեց, որ  մարդիկ պարզապես տեղյակ չեն, որ պետք է քվեաթերթիկը ծալել, դնել ծրարի մեջ, նոր դուրս գալ քվեախցիկից. «Եղել են դեպքեր, երբ ընտրողը առանց ծրարի մեջ դնելու է դուրս եկել քվեախցիկից, ե՛ւ դիտորդները, ե՛ւ վստահված անձինք նկատել են եւ դիտողություն են արել: Հիմա էլ այդպիսի խնդիր չկա: Առավոտյան էլ թեկնածուների ծանոթ մարդիկ ընտրատեղամաս ազատ մուտք ու ելք են ունեցել, դիտորդների դիտողություններից հետո հանձնաժողովի նախագահը արգելել է, որ որեւիցե մեկը մտնի ընտրատեղամաս: Ընտրատեղամասերի դիմաց էլ կան 5-10 հոգով հավաքված մարդիկ, որոնք հարցերին հասաարակ պարզաբանումներ են տալիս: Սակայն, դա նորմալ է, ամեն դեպքում ընտրությունները տեղի են ունենում դպրոցում, մշակույթի տանը, որոնք էլ համարվում են կենտրոններ, որտեղ հավաքվում են գյուղի բնակիչները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031