Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը՝ Գյուղատնտեսի օրվա առթիվ

Հոկտեմբեր 19,2014 15:51

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, գիտնականներ, գործարարներ, ֆերմերներ 
Արդեն չորրորդ տարին է, մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսի օրը: Այն հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ, որպեսզի մեր երախտիքի խոսքն ուղղենք հայ շինականին, քանի որ նա է մեր հողի պահապանն ու երկրի կերակրողը: 
 Գյուղատնտեսությունը մեր հանրապետության գերակա ուղղություններից է, և այս բնագավառում վերջին տարիներին նկատելի են առաջընթացի դրական միտումներ:  Չնայած  վաղ գարնան ցրտահարությանն ու կարկտահարությանը, ընդհանուր առմամբ, տարին հաջողված կարելի  է համարել  ոլորտի համար: Այս տարի ևս պետությունը կանգնած էր գյուղացու կողքին, և միասնական ջանքերի ու հայ շինականի  աշխատասիրության շնորհիվ կարողացել ենք  հաղթահարել բնության արհավիրքը: 
Տարին գյուղատնտեսության ոլորտի համար լի էր  ձեռքբերումներով: Հատկապես կարևորում եմ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը  նոր էջ  է բացելու  գյուղատնտեսության զարգացման համար: Այս հսկայածավալ շուկան մեզ տալիս է հնարավորություն ավելացնելու  արտադրության ծավալները և օտարերկրյա սպառողին ներկայանալ   թե՛ թարմ պտուղ-բանջարեղենով, թե՛ պահածոներով, թե՛ կաթնամթերքով,  թե՛ մսամթերքով, թե՛  հյութերով  ու ոգելից խմիչքներով:  Վստահ եմ, որ հայկական արևահամ բերքն ու բարիքը Եվրասիական տնտեսական միության հսկայածավալ շուկայում նույնքան  պահանջված կլինի, որքան աշխարհին վաղուց  հայտնի  հայկական կոնյակը: 
Սիրելի՛ գործընկերներ,  ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝  մասնագիտական տոնի առթիվ,  մաղթում եմ անսպառ եռանդ, բարօրություն  և բարքառատ  տարիներ: Վստահ եմ, որ մեր սերտ համագործակցության   ու համատեղ ջանքերի շնորհիվ  մեզ կհաջողվի արձանագրել գյուղատնտեսության ոլորտում նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031