Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշանը

Հոկտեմբեր 29,2014 11:10 Share

2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշանը առաջին անգամ պաշտոնապես ներկայացվեց այս գիշեր, Մոսկվայի ժամանակով 00:00 ժամին: Ռուսական առաջին ալիքը այն ցուցադրել է նաեւ «Մեծ թատրոնի» ճակատային մասի ֆոնի վրա:

Խորհրդանշանը նման է աշխարհի գավաթին, սակայն Ռուսաստանի դրոշի գույներով:
Շնորհանդեսի արարողությանը ներկա գտնված ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի խոսքերով, խորհրդանիշը փոխանցում է Ռուսաստանի սիրտն ու հոգին եւ իրեն շատ է դուր եկել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ РИА Новости-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել