Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը մեծ տեղաշարժեր չի արձանագրել, սակայն Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որ ժամանակն է սկսել Խաղաղության մեծ ծրագրի աշխատանքները, արդեն առաջընթաց է, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
Մամեդյարովը նշել է, որ դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավաքվելու է Բազելում, որի շրջանակներում ծրագրվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































 
                         
                                    
 
                                    
                                    
                                   