Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ խաղաղապահները` Աֆղանստանից. «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»

Նոյեմբեր 11,2014 19:03 Share

«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»,-այսօր ՀՀ ԱԳՆ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում կազմակերպված տեսակամրջի ժամանակ Աֆղանստանից հայտնեցին հայ խաղաղապահները:

ԱԳՆ դահլիճում նրանց հարազատներն էին, որոնց հետո մինչ տեսակամուրջը զրույց ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Խաղաղապահներին տեսաուղերձ էր հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որում մասնավորապես նշվում էր. «Ակնհայտ է, որ մեր համագործակցության լավագույն ցուցադրման խորհրդանիշը հայ խաղաղապահն է, որը ներկայացնում է հայ զինվորի պատշաճ գործունեությունն ու բարոյական կերպարը»:

1-(1)

 

Տեսակամրջին ներկա էին մի շարք եվրոպական երկրների դեսպաններ: ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Ջեյն Լիչը խաղաղապահներին մտերմիկ հարց ուղղեց. «Ուտելիքը լա՞վ է»: Այնուհետև շնորհակալություն հայտնեց նրանց ընտանիքի անդամներին, որ նման զոհողության են գնացել:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը հայտարարեց. «Գերմանական հրամանատարությունը գոհ է ձեր ծառայությունից, մենք կշարունակենք աշխատել միասին»:

ԱՄՆ դեսպանի խոսքը հակիրճ էր. «Ընդամենը երեք բան կասեմ. շնորհակալություն ձեզ ծառայության և զոհողությունների համար, Աստված ձեզ պահապան, բարի ծառայություն և շուտ վերադարձ ընտանիք»:

Տեսակամրջի ընթացքում կապ հաստատվեց նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ:

Aravot.am-ը խաղաղապահների հարազատներից հետաքրքրվեց` հաճա՞խ են լուր ստանում իրենց մտերիմներից, ինչպե՞ս է անցնում ծառայությունը: Խաղաղապահներից Մխիթար Գրիգորյանի մայրը` Նունե Հայրապետյանը փոխանցեց. «Արդեն չորրորդ ամիսն է որդիս ծառայության մեջ է: Ամեն ինչ նորմալ է: Դա իր ինքնակամ որոշումն էր գնալ և խաղաղապահ առաքելություն իրականացնել»:

Հայկ Հակոբյանն էլ Հայաստանում է թողել երիտասարդ կնոջն ու փոքրիկին: Նրա մայրը` Գայանե Գևորգյանը, մեզ հետ զրույցում ասաց, թե հաճախ չեն շփվում ու շարունակեց. «Որդիս յոթ ամսով է մեկնել Աֆղանստան: Դա նրա որոշումն էր, ինքն իր բնույթով այդպիսին է, սիրում է խստություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930