Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռյակների համագործակցությունը ոչ մի լավ բան չեն բերել». Կոմկուսի 1-ին քարտուղար

Նոյեմբեր 12,2014 12:14

Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը լուրջ չի վերաբերում եռյակի իշխանափոխության ծրագրին:

«Տարակուսում եմ՝ ոնց կարող են տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող երկու կուսակցությունները, թեկուզեւ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» համագործակցել մեկ հարցի շուրջ: Մի մասը Եվրոպա են ուզում, մի մասը՝ Եվրասիական տնտեսական միություն, մի մասը՝ պետության գերակայություն, մյուս մասը՝ մասնավոր գերակայություն: Երկյակների, քառյակների նման համագործակցությունները մինչեւ այսօր ի՞նչ արդյունք են բերել՝ ոչ մի, լինի դա Ռոբերտ Քոչարյանի, ՀՀՇ-ի իշխանության, թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Հայաստանի կոմկուսը կողջուներ նման համագործակցությունը, եթե դրանք նպաստեին հանրապետությունում սոցիալական խնդիրների լուծմանը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Տաճատ Սարգսյանը:

Նա դժգոհեց, որ արտագաղթի ու աղքատության ցուցանիշը հանրապետությունում մեծացել է, ժողովրդի տասը տոկոսը սոված է քնում, իսկ քառյակի գործունեության դրական հետեւանքները տեսանելի չեն. «Ոչ բոլոր քառյակների ու եռյակների համագործակցությունն է ի նպաստ ժողովրդի: Բայց այս եռյակի համագործակցության արդյունքները դեռ կտեսնենք»:

Նա նաեւ պատմեց, որ նոյեմբերի 1-3-ը Մինսկում նախկին խորհրդային երկրների կոմունիստական կուսակցությունների համագումարին են մասնակցել: Ասաց, որ այդ համագումարին հայկական պատվիրակությունը խոսել է Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցի մասին, ու այն դրական է ընդունվել մասնակիցների կողմից:

Տաճատ Սարգսյանն ասաց նաեւ, որ առաջիկայում իրենց 39-րդ համագումարն է լինելու, կուսակցության անելիքներն են հստակեցնելու, ասաց՝ ուզում են գալ իշխանության խաղաղ ճանապարհով ու իշխանությունը վերադարձնել ժողովրդին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930