Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանից եւ ազատազրկվածներից հօգուտ պետության կբռնագանձվի 261 115 562 դրամ

Դեկտեմբեր 08,2014 13:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց սոցիալական ծառայության նախկին պատասխանատու Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների դատավճիռը:

Ըստ այդ դատավճռի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, այս գործով միակ կինը՝ օպերատոր Հրանուշ Դանիելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, 1 տարի պայմանական չի կիրառվի պատիժը, Շենգավիթի տարածքային բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը՝ 4 տարվա`1 տարի փորձաշրջան, Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը՝ 5 տարի 6 ամսվա, Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնի պետ Սարգիս Սարգսյանը՝ 4 տարվա ազատազրկման, որը չի կիրառվի՝ 1 տարի փորձաշրջան:

Արաբկիրի տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը՝ 4, Շենգավիթի տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ պայմանական չկիրառել: եղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Արմեն Խաչատրյանի կալանքը վերացվեց, դատարանից ազատ արձակվեց: Ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Բագրատ Մուրադյանը ազատվեց, նրա պատիժը պայմանական չի կիրառվի՝ մեկ տարի փորձաշրջան: Տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման: Երևան քաղաքի վճարային խմբի տեսուչ–վճարող Վիգեն Գեւորգյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման, ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը՝ եւ վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը ՝ նույնքան ժամկետով ազատազրկման գույքի բռնագրավվմամբ:

Խաչիկյանից եւ ազատազրկվածներից հօգուտ պետության կբռնագանձվի 261 115 562 դրամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031