Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիգ-Ապարան»-ը հրաշքով փրկված փոքրիկի խնամակալության համար կբացի հաշվեհամար եւ կտրամադրի 1 միլիոն դրամ

Հունվար 14,2015 13:32

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն Ապարան քաղաքի հրապարակում ավանդաբար կազմակերպում էր հին տոմարով Նոր տարվա տոնախմբություն: Հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքի կապակցությամբ այս տարի տոնակատարությունը չի կայանա:

Այսօր՝ երեկոյան ժամը 1800-ին, Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում մոմավառությամբ և հոգեհանգստի արարողությամբ հիշատակի տուրք  կմատուցվի Ավետիսյանների հոգիների խաղաղության համար:

Հին Նոր տարվան նվիրված տոնակատարության համար նախատեսված միջոցները կհատկացվեն Ապարանի տարածաշրջանի` Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հրաշքով փրկված փոքրիկի խնամակալության համար կբացի հաշվեհամար եւ կտրամադրի 1 միլիոն դրամ:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031