Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր»

Հունվար 19,2015 23:10 Share
Աջակցեք aravot.am-ին

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Խորը կսկիծով տեղեկացա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան բոթի մասին: Սա սարսափելի գույժ էր բոլորիս համար: Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր, որով Ավետիսյանների ընտանիքը շարունակելու էր ապրել: Ցավոք սրտի միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին՝ այս անդառնալի կորստի կապակցությամբ: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այս ոճրագործության մեղավորները ամենասեղմ ժամկետում պետք է կրեն իրենց պատիժը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: