Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը համաձայնել է ադրբեջանական գազն արտահանել Եվրոպա. Росбалт

Փետրվար 02,2015 15:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրանը կարող է Ադրբեջանի և Թուրքմենստանի գազն արտահանել Եվրոպա, հայտնել է Իրանի ազգային գազի ընկերության արտաքին կապերի հարցերով տնօրեն Ազիզոլահ Ռամազանին, փոխանցում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով «Իրնա»-ին:

«Մեր առաջարկն է՝ Իրանում ստանալ ադրբեջանական և թուրքմենական գազը, այնուհետև փոխանցել այն Եվրոպային՝ Թուրքիայի միջոցով, քանի որ այդ ուղին դեպի Եվրոպա գազ փոխանցելու համար ամենատնտեսող տարբերակն է», – ասել է Ռամազանին՝ նշելով, որ տվյալ ծրագրի համար համապատասխան ենթակառուցվածքները կսկսեն ստեղծել, երբ հարթվեն քաղաքական խոչընդոտները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել