Լրահոս
Օրվա լրահոսը

Fitch-ը իջեցրեց Հայաստանի վարկանիշները. «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 02,2015 16:07

Fitch վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով՝ «BB-» մակարդակից «B+», վարկանիշների կանխատեսումը՝ «Կայուն»:

Fitch-ի հաղորդագրության համաձայն, երկրի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով նույնպես իջեցվել են ՝ «BB-» մակարդակից «B+», վերանայվել են նաև այլ ցուցանիշներ:

Հեղինակավոր կազմակերպությունը իր որոշումը պայմանավորում է առաջին հերթին նրանով, որ Հայաստանը մեծապես գտնվում է Ռուսաստանում լուրջ տնտեսական անկման ռիսկի տակ, որը կարող է բացասական ճնշում ունենալ Հայաստանի վճարային հավասարակշռության աճի հեռանկարների վրա: «2015 թվականին տնտեսությունում սպասվում է չափավոր անկում՝ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում ուժեղացման ռիսկով», – ասված է Fitch-ի հաղորդագրությունում:

 

Արման Հովհաննիսյան

 Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728