Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճախորդը մտել է խանութ և հափշտակել աշխատակցուհու հեռախոսը (Տեսանյութ) 

Փետրվար 02,2015 17:20

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Օպտիկ Սթայլ»  խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի  ինքնությունը։

Հունվարի  12-ին` ժամը  18:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն  «Օպտիկ Սթայլ» խանութի սրահի սեղանի վրայից գաղտնի հափշտակել է աշխատակցուհուն պատկանող  հեռախոսը` վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի վայրի զննությամբ` «Օպտիկ Սթայլ» խանութից առգրավվել է տեսանկարահանող սարքի՝ դեպքի օրվա  տեսագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը:

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին  կամ որևէ տեղեկություն ունեն  նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728