Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը` Հրանտ Բագրատյանին. «Այ դրա համար շատ լավ կլինի, որ նիստերին մասնակցեք»

Փետրվար 05,2015 12:36

ՀՀ ԱԺ-ն շարունակում է քառօրյան: Նիստի մեկնարկին խորհրդարանը քվեարկության դրեց ՀՀ կառավարության ներկայացրած մի շարք որոշումներ: Մասնավորապես ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, ընդունվեց նաև «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը: Քվեարկության դրվեց նաև Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու որոշումը:

Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, իր կատարած առաջարկություններն ընդգրկվե՞լ են: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ըստ երևույթին ընդունվել է, բայց հարցադրումը պիտի խորհրդարանին չանեինք, այլ նախապես անեիք»:

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը վարման կարգով տեղեկացրեց, որ երեք առաջարկություններից մեկը ընդունվել, մյուս երկուսը արդեն լուծված էին ներկայացված նախագծում:

Գալուստ Սահակյանը կրկին արձագանքեց. «Այ դրա համար շատ լավ կլինի, որ նման դեպքերում նիստերին մասնակցեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728