Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեպարի գյուղապետ. «Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ալիբեյլին»

Փետրվար 05,2015 14:36

Փետրվարի 4-ին, ժամը 17.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից  գնդակներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Այդ մասին տեղեկացանք Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանից:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ փետրվարի 4-ին, ժամը 19-ից 20-ի արանքում ադրբեջանական զինուժը մի քանի կրակոց է կատարել Կոթի գյուղի վրա: Դրանք վնաս չեն պատճառել:

Բերդի տարածաշրջանի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանից իմացանք, որ փետրվարի լույս 5-ի գիշերն ադրբեջանական զինուժը գնդակոծել է Այգեպարը, պատճառել բավականաչափ նյութական վնաս: Ազերիների կրակից վնասվել են տների պատեր, տանիքներ, պատուհաններ, ջարդվել` ապակիներ: Հայ սահմանապահների պատասխան կրակից հետո ազերիները դադարեցրել են գյուղի գնդակոծությունը:

Այգեպարի գյուղապետն ասաց, որ ադրբեջանական զինուժը անցած գիշեր, ժամը 1-2-ը կրակ է բացել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի վրա. «Միայն ես չեմ տեսել, այգեպարցիները բոլորը տեսել են, թե նրանք ինչպես էին լուսածիր գնդակներով գնդակոծում իրենց գյուղը»,-ասաց Անդրանիկ Այդինյանը

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728