Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում կայացել է Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Փետրվար 05,2015 19:25

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի   շրջանակում   Մոսկվայում այսօր տեղի է ունեցել  Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել  համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն  ուղղված հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին  ջերմ ընդունելության համար:  «Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար: Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առևտրաշրջանառության և ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Զրուցակիցներն  անդրադարձել են  տնտեսության մի շարք ոլորտներում  փոխգործակցության զարգացմանը և  այդ համատեքստում  կարևորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նոր նախագծերի իրականացումը: Երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի ԵՏՄ-ին միանալը լայն հնարավորություն կստեղծի առևտրաշրջանառության աճի խթանման, նոր ներդրումների ներգրավման և նոր շուկաների ձեռքբերման համար:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև անցած տարի Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության  Պետական դումայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ կունենա Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպումից հետո վարչապետ Աբրահամյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդրանիկ նիստին:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728