Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք օրինական է Կենտրոնի Կողբացի 50/2 հասցեում գտնվող տարածքի աճուրդը և թույլատրված շիննախագիծը

Փետրվար 09,2015 15:37

Այսօր` փետրվարի 9-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության պետին հանձնարարեցիք վերահսկել Ձեր կողմից տրված շինթույլտվությունների համապատասխանությունը իրականացվող նախագծերին և անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում` խզել պայմանագիրը:

Կրկին խոսքս վերաբերում է Կողբացի 50/2 հասցեում կառուցվող 99.07ք.մ խոտածածկ տարածքում հասարակական օբյեկտի շինթույլտվությանը, որի տեղեկատվական պաստառի համաձայն կառուցող կապալառու կազմակերպությունը ՆՈՐՄԱ ՍՊԸ-ն է, որի վերաբերյալ որևէ տեղեկություն չգտնվեց ո’չ պետական ռեգիստրում, ո’չ «Սփյուռ» տեղեկատվական կայքում, իսկ օբյեկտի հարկայնությունը, ըստ «Իրավունք» թերթի լրագրողի հարցման քաղաքապետարանի պատասխանի, պետք է լինի մեկ հարկանի կառույց: Այնինչ, տեղեկատվական պաստառի վրա երևացող շինությունը և արդեն փորված հիմքը վկայում են այն մասին, որ այն մեկ հարկից բարձր է նախատեսված:

Խնդրում եմ պարզաբանել, թե

1.Ինչո՞ւ քաղաքի կենտրոնում աճուրդի եք դրել մի տարածք, որը ըստ Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի և համաձայն կայքի պայմանական նշանների, ենթակա չէր կառուցապատման: Տարածքը եղել է խոտածածկ ու 5 ծառով ծառապատված և այս փաստը մինչ օրս հերքվում է քաղաքապետարանի կողմից նույնիսկ այն դեպքում, երբ հրապարակված նկարներում երևում է, թե ինչպես են ծառն արմատախիլ անում,

2.Որտե՞ղ է գրանցված կապալառու ՆՈՐՄԱ ՍՊԸ կազմակերպությունը, այն օրինական գրանցված կազմակերպությո՞ւն է, թե՞ ոչ,

3.      Կողբացի 50/2 հասցեում կառուցվող հասարակական օբյեկտի նախագիծը համապատասխանո՞ւմ է արդյոք Ձեր կողմից տրված շինթույլտվությանը:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728