Լրահոս
Օրվա լրահոսը

Վառելափայտն անգամ երազանք է դարձել տնակների բնակիչների համար. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ) 

Փետրվար 19,2015 12:31

Գյումրու թիթեղյա վագոն-տնակներում՝ ավելի քան քառորդ դար կյանքը մի իսկական գոյամարտի է վերածվում ցրտաշունչ ձմռան ամիսներին: Համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է դարձել: Անմարդկային պայմանների պատճառով հարյուրավոր մարդիկ ու հատկապես երեխաները ձեռք են բերել անբուժելի հիվանդություններ:

«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում,Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, «Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել:

Ներկայացվող տեսանյութը վառելափայտի բաժանման հերթական առօրյայի և տնակներում բնակվող ընտանիքների ծանր ապրելակերպի մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728