Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Շահբազյան. «Տղաները գնում էին կռիվ՝ գրքերը թեւերի տակ դրած»

Փետրվար 19,2015 19:07 Share

Հովհաննես Թումանյանի ծննդյան, ինչպես նաեւ գիրք նվիրելու օրվան նվիրված այսօր ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում Հայ Հեղափոխական Դաշնակցության մամուլի, կրթական, գաղափարական խնդիրների մասին խոսեց ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը:

Նրա զեկույցը հաջորդեց մինչ այդ կազմակերպված գրքերի ցուցադրմանը:Ցուցադրմանը զուգահեռ մարդիկ գրքեր էին նվիրում կենտրոնին, որոնք հետագայում կնվիրվեն սահմանամերձ գյուղերին:

Նա ասաց, որ այսօր այդքան թերթեր չկան, որքան դաշնակցությունը տպագրել է  անցյալ դարասկզբին Թիֆլիսում, Բաքվում, Պոլսում.«քարոզչության դերակատարումը բավական մեծ եղավ:Ամենալավ պատմագրությունից ավելի լավ էր»:

IMG_2674

Ա.Շահբազյանը ներկայացրեց արտերկրում տպագրված դաշնակցական մամուլի պատմությունը: Նա պատահական չհամարեց ապրիլի 24-ին մեր մտավորականության դեմ իրականացրած ցեղասպանությունը,մտավորականություն, որոնց մեջ կային դաշնակցականներ.«Այս մտավորականները կարող էին կազմակերպել մեր ժողովրդին:Նրանք ապրում էին ժողովրդի կյանքով: Զուգահեռաբար, գրքեր են գրվել:Արամ Մանուկյանը նաեւ հուշեր էր գրում: Ռուբենի հուշերը, որոնց մեծ մասը կորավ, այրվեցին, երբ իրենք Սասունի լեռներում էին, շրջապատման մեջ: Մալխասը,Կարո Սասունին, որոնք տեսաբաններ, պատմագիրներ են դառել»:

Ըստ Ա.Շահբազյանի, այս մեր գրականությունը կարող է մեծ դեր ունենալ քաղաքական պատմության համար, կենցաղագրական, պատմագրական արժեք ունեն:

«Գրքեր պետք է լինեն մարդկանց սեղանի գիրքը՝ Ռուբենը, Քրիսատֆոր Միքայելյանը.հարցադրումներն այնպես են դրված, որոնք բարձրացնում են հարցեր, որոնք այսօրվա քաղաքական գործիչների համար են»,-ասաց բանախոսը:

«Ազատամարտ» թերթի նախկին աշխատակից Ա.Շահբազյանը ասաց, որ Ռուբենի հատորների, Քրիստաֆորի աշխատանքների կողքին տվել են իրենց կարդալու Քաջազնունու «Դաշնակցությունը անելիք չունի» գիրքը. «Դաշնակցականը գաղափարական մարտիկն է:Այն ինչ տեսնում ենք,  գաղափարական չի:Մենք մեծ մասնակցություն ունեցանք Արցախյան պատերազմում, եւ թալանչի չդառնանք:Որովհետեւ դաշնակցականը գնում էի կռիվ թեւերի տակ գրքերը դրած:Գիշերը հերթապահություն էր, գալիս էին գրքերով»:

Ա.Շահբազյանն անդրադարձավ անկախության տարիներին լույս տեսնող «Ազատամարտ», «Երկիր» թերթերին, «Միքայել Վարանդյան» տպարանին, իրենց մամուլի գրասենյակների գործունեությանը.«Մենք ընդդիմություն էինք, պայքարը դարձավ քաղաքական եւ գաղափարական պայքար: Երբ կասեցվեց կուսակցությունը, կասեցվեցին նաեւ մեր լրատվամիջոցները, թվով տասներեք»:

Մասնավորապես, դրանց մեջ նշվեցին նաեւ «Նորք» ամսագրի մասին, որի խմբագիրն էր դաշնակցական Ռուբեն Հովսեփյանը, Ալվարդ Պետրոսյանի «Առագաստ» թերթը:

«Մենք մտքի հեղաշրջում արեցինք:Դաշնակցական մամուլը դրա մասնակիցն էր»,-ասաց Ա.Շահբազյանը:

Խոսքը 1994 թվականի դեկտեմբերի 28-ի մասին էր:

Ըստ բանախոսի, եթե երիտասարդությունն ուզում է իրեն դաշնակցությունում ամուր զգալ, պետք է շատ կարդա.«Այսօր շատ բաներ են գրվում,սակայն հարցականները մնում են»:

Տաբուների մեջ բանախոսը նշեց.այլասերվածության քարոզչությունը, որին եղել եւ դեմ է դաշնակցությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728