Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի համագումարը`մարտի առաջին տասնօրյակում

Փետրվար 24,2015 12:52

Aravot.am-ի տեղեկություններով` մարտի առաջին տասնօրյակում կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Վերջին շրջանի իրադարձություններից հետո այդ համագումարում ԲՀԿ-ն հստակ հայտարարություններ կանի քաղաքական դաշտում իր տեղի, դերի ու անելիքների մասին:

Մամուլում արդեն բազում հրապարակումներ են եղել այն մասին, որ ԲՀԿ-ն նոր նախագահի փնտրտուքների մեջ է:
ԲՀԿ նոր նախագահի թեկնածուների շարքում թվարկվում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի, ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանի, Մարտուն Գրիգորյանի եւ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի անունները: Մեր տեղեկություններով` այս պահին ԲՀԿ նախագահի ամենահավանական թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728