Լրահոս
Օրվա լրահոսը

Amnesty International-ը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցող բռնությունները

Մարտ 03,2015 17:22

Եվրոպայի խաղերը առաջին անգամ ընդունելուց առաջ սպառնալիքները, ֆիզիկական բռնությունները եւ կառավարությանը քննադատողների ձերբակալությունները դարձել են Ադրբեջանի ռեժիմի այցեքարտը: Այս մասին հայտնում է «Armensty International» իրավապաշտպան կազմակերպությունը խաղերից 100 օր առաջ, այսօր տարածված նոր զեկույցում:

«Իրավունքների պաշտպանության մեղավորություն. Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանները եւ ակտիվիստները ճաղերի հետեւում» անունով զեկույցում ամփոփված են կառավարության քննադատների եւ իրավաբանների հետապնդման, կեղծ մեղադրանքներով ձերբակալման, ծեծելու, սպառնալու, անհրաժեշտ բուժօգնությունից զրկելու դեպքերը:

«Amnesty International»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալհուիսենը ասում է. «Ոչ ոք չպետք է խաբվի այն հմայիչ ու գրավիչ միջազգային շոուից, որը Ադրբեջանը կազմակերպում է, որպեսզի միջազգային հեղինակություն ձեռքբերի եւ արտասահմանյան գործարարների ուշադրությունը գրավի: Այդ երկրի իշխանությունները ամենառեպրեսիվն են Եվրոպայում եւ, եթե ակտիվիստներին ու իրավունքների պաշտպաններին ձերբակալելու համար մրցանակներ լինեին, Ադրբեջանը կլիներ առաջին տեղերից մեկում»:

Իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանի բանտերում գտնվող այն մարդկանց, որոնց կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Զեկույցում տեղ են գտել մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների եւ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը քննադատող 90-ից ավելի անձանց ճնշումների ենթարկելու մասին իրավապաշտպանների հայտարարությունները: «Այս վերջին ձերբակալությունները արդյունավետ կերպով կաթվածահարել են երկրի քաղաքացիական հասարակությունը եւ սահմանափակել են խոսքի ազատությունը»,- ասում է Ջոն Դալհուիսենը:

«Amnesty International» հատուկ առանձնացրել է ադրբեջանցի 60-ամյա իրավապաշտպան Լեյլա Յունուսի, լրագրող Խադիջա Իսմայլովայի եւ այլ անձանց ձերբակալությունները:

Վերջում իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր բանտարկյալներին եւ լիարժեք ու անաչառ քննել պետական ու ոչ պետական գործիչներին հասցեագրվող մեղադրանքները: Կազմակերպությունը նաեւ կոչ է արել երկրի իշխանություններին դադարեցնել իրենց կարծիքները արտահայտողների նկատմամբ սպառնալիքները եւ քրեական հետապնդումները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031