Լրահոս
Օրվա լրահոսը

Հետապնդում՝ լույսը դեռ չբացված

Մարտ 05,2015 16:25

Մարտի 4-ին, ժամը 05.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են խուճապահար փախչող մի խումբ տղաների: Անմիջապես հետապնդելով նրանց՝ հաջողվել է բռնել մեկին՝ 1986 ծնված Աղասի Ֆ.-ին:

Այդ պահին ոստիկաններին են մոտեցել երկու քաղաքացիներ, որոնցից մեկը հայտնել է, որ իր խանութի ահազանգման համակարգը միացել է, և երբ ինքը հասել է խանութի մոտ՝ այնտեղ հավաքված անձինք իրեն տեսնելով՝ դիմել են փախուստի, իսկ հետո նկատել է, որ խանութի պատուհանի ճաղավանդակը պոկելով՝ մտել են ներս, կտրել տեսախցիկների մալուխներն ու խանութից դուրս բերել մի շարք ապրանքներ:
Աղասի Ֆ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031