Լրահոս
Օրվա լրահոսը

Գողության մեջ կասկածվող ակտիվիստին այլ պատրվակով են ոստիկանություն տարել

Մարտ 09,2015 15:42

Քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանից այսօր ոստիկանությունում մատնահետք են վերցրել ու գրությամբ ազատ արձակել: Նա Aravot.am-ին պատմեց, որ հինգ ամիս առաջ Ադլեր քաղաքում ձեռքի վրայից պլանշետ է գնել ու այդ պլանշետով գնացել խանութ` գնումների: Հենց խանութում էլ անվտանգության աշխատակիցները առգրավել են պլանշետը` բացատրելով, որ այն հենց խանութից գողացված է:

Ադլերի ոստիկանությունում Արսեն Օհանյանը բացատրություն է տվել, թե ինչպես է պլանշետն իր մոտ հայտնվել. «Հետո արդեն տարան КПЗ, 3 օր պահեցին այնտեղ, որ նյութեր նախապատրաստեն իմ դեմ, որից հետո ինձ պետք է տանեին քննիչի մոտ ցուցմունք տալու: Բայց 3 օրից ինձ բաց թողեցին, ասացին՝ ազատ ես, գնա: Դրանից հետո ես հենց հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան,հետագա գլխացավանքից խուսափելու համար»:

Այսօր Օհանյանը ոստիկանություն է տարվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից ՌԴ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (գողություն) առաջին մասի հատկանիշներով հետախուզման մեջ լինելու հիմքով: Նրան ոստիկանություն են տարել առավոտյան 8:00-ի սահմաններում: Ակտիվիստի խոսքով, սակայն, իրեն ոստիկանություն տանելու այլ պատրվակ են հայտնել. «Ասացին, որ ծեծկռտուք է եղել ու տուժողներից մեկն իմ անունն է տվել՝ որպես մասնակից»: Ու միայն քննչական բաժնում են հայտնել, որ ՌԴ-ում նոյեմբերից հետախուզման մեջ է: Մատնահետքեր են վերցրել,հետո արդեն երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ բաց թողել:

Արսեն Օհանյանն ասաց. «Քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, թե իմ ակտիվության համար է այս ամենն արվում, բայց հնարավոր է ռեժիմի կողմից իմ դեմ օգտագործվի հետագայում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արսեն Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031