Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Աղաբաբյանը լքեց ԲՀԿ-ն

Մարտ 10,2015 11:50

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Aravot.am-ի այդ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Aravot.am-ի տեղեկություններով, Արայիկ Աղաբաբյանն առավոտյան 8.30 –ին զրույց է ունեցել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ եւ հավաստիացրել է, որ չի լքելու կուսակցությունը, սակայն, երկու ժամ հետո կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:

«Ոչ մի հորդորներ, բաներ չեմ լսել, ոչ էլ մարդ եմ տեսել ու զրուցել, ուղղակի այս պահին անհամատեղելի եմ համարում ԲՀԿ-ում իմ լինելը»,-մեզ հետ զրույցում ասաց Արայիկ Աղաբաբյանը`հավաստիացնելով, որ իր որոշումը ոչ մի քաղաքական զարգացումների հետ կապ չունի:

«Նպատակս`տարածաշրջանի շահերը խորհրդարանում առավել հանգամանորեն ներկայացնելն է»,- պատճառաբանեց նա:

Պարոն Աղաբաբյանն, ով ԲՀԿ Արմավիրի տարածքայի կառույցի ղեկավարն էր, ասում է. «Տարածքային կառույցն ուզում է գործի, ուզում է`ոչ, իրենց գործն է: Ես չեմ խանգարելու»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ արտահերթ համագումարի օրն Aravot.am-ի հետ զրույցում Արայիկ Աղաբաբյանը հավաստիացրել էր, որ չի պատրաստվում լքել ԲՀԿ-ն: Մեր այդ հիշեցմանն ի պատասխան էլ ասաց. «Չէի պատասխանում, հիմա էլ լքել եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031