Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. «1991 թվականից գրեթե բոլորն անհաջողակ են» (Տեսանյութ)

Մարտ 11,2015 17:32

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը մարտի 11-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ստեղծված ներքին իրավիճակին, ասաց, որ իր կարծիքով՝ ըստ էության՝ ոչինչ չի փոխվել, ըստ ձեւի՝ շատ բան է փոխվել:

«Մենք ստանձնել ենք անվերջ Կոլումբոսի դերը՝ մենք ամեն անգամ բացահայտում ենք նույն Ամերիկան: Զարմանալին այն է, որ այն ինչ կատարվում է քաղաքական Օլիմպոսում, էությունը չփոխելով միշտ գտնվում են նոր արտահայտման ձեւեր, եւ այդ արտահայտման ձեւերը սովորական մարդու մոտ նոր տպավորություններն են ստեղծում, բայց վերջում նույն հիասթափություններն են, ինչ- որ ժամանակից հետո կառաջանան նույն սին սպասումները»,- նշեց նա:

Պարոն Մեսրոբյանի խոսքերով՝ անկախությունից ի վեր ստեղծվել է մի փակ շրջանակ. Գրեթե նույն դերակատարները պտտվում են Օլիմպոսում՝ զբաղեցնելով տարբեր դիրքեր՝ իշխանական, ոչ իշխանական, ընդդիմադիր, անկախ. «Վտանգը նրանում է, որ այս քաղաքական Օլիմպոս կոչված ակումբում որպես կանոն հավաքվել են արդյունքի իմաստով անհաջողակները: Կառավարման մեջ ոչ մի բացատրություն չի ընդունվում, եթե չկա արդյունք, իսկ եթե կա արդյունք հարց է առաջ գալիս՝ ի՞նչ գնով է եղել այդ արդյունքը: 1991 թվականից գրեթե բոլորն անհաջողակ են՝ լինի դա պետականաշինության հարցում՝ այն պետությունը, որ մենք կցանկանայինք տեսնել, լինի դա ընդդիմադիր դաշտում, լինի դա քաղաքացիական դաշտում: Սկզբից ինչ-որ հույսեր են առաջանում, կարճ ժամանակ հետո անհաջողություններ են սկսվում եւ հետո գնում է ստանդարտ բացատրություն, ընդհուպ մինչեւ բարոյական հաղթանակ: Սա շատ վտանգավոր է հասարակության համար, որովհետեւ երբ որ մարդիկ հիասթափվում են, մեզ մոտ սկսվում է հերթական արտագաղթի ալիքը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031