Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցն անվանակոչվել է արցախյան ազատամարտի հերոսի անունով

Մարտ 12,2015 12:48
krtutyan nax

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել  ՀՀ ԿԳՆ “Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությունը զոհված բժիշկ-ազատամարտիկ Արտակ  Խաչատրյանի անունով կոչելու վերաբերյալ:

Բժիշկ Արտակ Խաչատրյանը եղել է տվյալ դպրոցի շրջանավարտ, կամավոր մասնակցել է արցախյան ազատամարտին. մեծ է եղել նրա ներդրումը արցախյան ազատամարտի և հայոց բանակի ռազմական բժշկության կայացման գործում: Արտակ Խաչատրյանը զոհվել է 1993 թվականին ապրիլի 17-ին, պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ “Արիության” մեդալներով: Տաշիրի ավագ դպրոցն ազատամարտիկի հիշատակին անվանակոչելու նախաձեռնությամբ ՀՀ ԿԳ նախարարին դիմել են հերոսի մարտական ընկերները և դպրոցի մանկավարժական խորհուրդը:

  ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031