Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի նախկին ԲՀԿ-ականները չե՞ն ուզում մտնել ՀՀԿ

Մարտ 16,2015 13:56

Ինչպես հայտնի է՝   նախորդ շաբաթ մեկը մյուսի հետևից Շիրակի մարզի ԲՀԿ-ական պատգամավորներն ու պաշտոնյաները  հայտարարեցին   կուսակցությունից դուրս գալու մասին: Նրանց շարքերում էին Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, արթիկցի պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:  Վերջիններս իրեն հրավիրած մամուլի ասուլիսների ու տարածած հայտարարությունների մեջ անկեղծորեն խոստովանեցին, որ իրենք քայլը պայմանավորված է  Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալով, այսինքն իրենք այս կուսակցության շարքերը մտել էին ՝ համախմբվելով Ծառուկյանի անձի շուրջ:

Քանի որ  ԲՀԿ-ի շարքերը լքած անձիք չեն բացառել այլ կուսակցության շարքեր մտնելու հավանականությունը, Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի  մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե  նախկին ԲՀԿ-ականներից կա՞ ն  արդյոք «Հանրապետական» կուսակցության շարքերը մտնելու ցանկություն ունեցողներ:  Սահակ Մինասյանն ասաց, որ ՀՀԿ շրջանային կազմակերպությունները ոչ մեկից  դիմում  չեն ստացել: Իսկ իշխող կուսակցությունը  չի՞ պատրաստվում նրանցից  որևէ մեկին  իր շարքերը   հրավիրելու, քանի որ ԲՀԿ-ի շարքերից  հեռացած որոշ մարդիկ հայտարարեցին, թե այլ կուսակցություններից հրավերք ստանալու դեպքում կմտածեն: «Կուսակցություններ չեն մտնում հրավերով, կուսակցական դառնալը  մարդու իրավունքն է, նա պիտի ցանկություն հայտնի, դիմում տա , մենք էլ քննարկենք նրա դիմումը »,-ասաց ՀՀԿ կառույցի ղեկավարը:

Նունե   ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031