Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը «լղոզեց»Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Մարտ 20,2015 16:30

«Պետությունների փոխհարաբերություններում երրորդ պետություն չպետք է լինի: Բայց, քանի որ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բարոյական տեսակետից այստեղ խնդիրներ կան: Նախագահը իրողությունը հետևյալ ձևով ներկայացրեց, թե՝ միևնույն է` եթե Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին, մի ուրիշին պիտի վաճառեր: Բայց այլ բան է, երբ հայ զինվորի վրա կրակում են ռուսական զենքից: Այստեղ ավելի շատ էմոցիոնալ-հոգեբանական խնդիր ունի մեր ժողովուրդը: Դա բարոյական տեսակետից մեզ խոցելի է դարձնում»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին օրերս արած հայտարարության մասին հարցին:
Գալուստ Սահակյանը նաեւ հավելեց` միևնույն է, վերջին հաշվով, Ադրբեջանը եթե Ռուսաստանից զենք չգնի, որևէ այլ պետությունից է գնելու: ԱԺ նախագահը ասաց նաեւ, որ իր Մոսկվա կատարած այցի ընթացքում զենքի վաճառքի վերաբերյալ մտահոգությունը հայտնել է իր ռուս գործընկերներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031