Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստ, հետապնդում, կրակոցներ՝ Աբովյան-Նորի Գեղի ավտոճանապարհին

Մարտ 24,2015 17:46

Այսօր, ժամը 10-ի սահմաններում, երեք անհայտ անձինք փորձել են մուտք գործել Բյուրեղավան քաղաքի թիվ 7 շենքի բնակարաններից մեկը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տանտիրուհին ներսից դուռը կողպելով՝ զանգահարել է ամուսնուն, որը շտապել է տուն և շենքի բակում հանդիպելով հիշյալ անձանց՝ պարզաբանում է պահանջել, ինչը վերածվել է վիճաբանության, և եռյակից մեկը ատրճանակն ուղղել է տանտիրոջ վրա, ապա հիշյալ անձինք ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Բնակարանատերը անմիջապես օգնության է կանչել ընկերոջը, և նրանք իրենց մեքենայով սկսել են հետապնդել փախչողներին:

Աբովյան-Նորի Գեղի ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին եռյակից նույն անձը իջել է մեքենայից, կրկին զենքը պահել հետապնդողների վրա, ինչից հետո քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում նրան ու բնակարանատիրոջը պատճառվել են հրազենային վնասվածքներ:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված վեց փամփուշտներով, որոնցից երկուսը՝ կրակված, և մեկ բջջային հեռախոս:

Փախուստի դիմածների ավտոմեքենայի պատկանելությունը պարզված է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ՝ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մյուս երկուսի ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031