Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են Վահան Տերյանի 130-ամյակին նվիրված աշակերտական մրցույթները

Մարտ 26,2015 16:24

Վահան Տերյանի 130-ամյակին նվիրված աշակերտական մրցույթներն ավարտվել են պարգևատրման միջոցառումով, որին ներկա է եղել և հաղթանակած աշակերտներին պարգևատրել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը, Վ. Տերյանի անվան դպրոցին, «Ջավախքի աջակցության հիմնադրամ»-ին՝ նախաձեռնության և աշակերտներին՝ ակտիվ մասնակցության համար։ Այս նախաձեռնությունը, մրցույթ լինելուց զատ, ունի նաև ճանաչողական կարևոր նշանակություն, քանի որ շատ երեխաներ, ովքեր առաջնորդվում էին բացառապես դասագրքերում եղած բանաստեղծություններով, վստահ եմ, որ մրցույթից հետո, երբ ընթերցեցին Տերյանի հատորյակները, նորովի, համակողմանի ճանաչեցին պոետին՝ սերերգու և հայրենասեր Տերյանին։

Շարունակե՛ք ընթերցել հայ գրականություն՝ անկախ հոբելյանական հռչակված օրերից ու նման առիթներից։ Հայ գրականությունը համաշխարհային գրականության շարքում, անշուշտ, ունի իր արժանի տեղը, որը հաստատելու, տարածելու գործում մեծ է պարտաճանաչ ընթերցասերի դերը։ Ընթերցե՛ք, շա՛տ ընթերցեք ու նորովի՛ ապրեցրեք հայ գրականությունը»,- ողջունելով աշակերտներին` հորդորել է քաղաքապետի տեղակալը։

Հունվարին մեկնարկած մրցույթն անցկացվել է դպրոցական և քաղաքային փուլերով՝ ասմունք, երգ, նկարչություն և աշակերտական ընթերցումներ անվանակարգերով։ Մրցույթին ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցները։ Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել դերասաններ, ուսուցիչներ։

Անվանակարգերում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտներից բացի, խրախուսական պարգևների են արժանացել նաև մրցույթին մասնակից տասնյակից ավելի աշակերտներ։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031