Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանին բարձր պաշտոնի են նշանակել

Մարտ 30,2015 18:48

Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին այսօր նշանակել են Սիսիանի ռազմական ոստիկանության պետ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը 10 տարի շարունակ՝ 1993-2003 թվականները զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, նա Արցախյան պատերազմի մասնակից է, եղել է «Կումայրի» ջոկատի հրամանատարը: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա պաշտպանեց ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  թեկնածությունը, որի պատճառով էլ նրա, ինչպես և առաջին նախագահի մյուս համակիրների դեմ քրեական գործեր հարուցեցին ու ձերբակալեցին:

Նա եղել է նաև Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն, որից հրաժարվեց այն պատճառով, որ ՀԱԿ-ը սկսեց համագործակցել ԲՀԿ-ի հետ:

Վերջին 3 տարում  նա գրեթե դադարեցրել էր իր քաղաքական գործունեությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031