Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Պողոսյան. ««Ազատ հայրենիքը» համայնքային հանդիպումները սկսում է սահմանային գոտուց»

Մարտ 30,2015 23:55

Լեռնային Ղարաբաղում մարտի 30-ին մեկնարկել է նախաընտրական քարոզարշավը: ԱԺ ընտրությունները Լեռնային Ղարաբաղում կկայանան մայիսի 3-ին:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նախընտրական քարոզարշավը սկսել է Արցախի պետական համալսարանում երիտասարդների հետ հանդիպումից. «Բավականին ակտիվ եւ արդյունավետ հանդիպում եղավ: Կուսակցության ղեկավարը ներկայացրել է նախընտրական ծրագիրը, որը նոր կետեր է պարունակում, բայց  տրամաբանությունը ընդհանուր առմամբ նույնն է մնացել. Հիմքում դրված է երկրի տնտեսական զարգացման ապահովումը, երկրում սոցիալական լարվածության շարունակական թուլացում եւ նոր սոցիալական եւ տնտեսական ծրագրերի սկսում: Երիտասարդության մասով՝ հիմնական շեշտադրումը դրվելու է նոր աշխատատեղերի ստեղծման վրա, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որն Արցախում նոր-նոր սկսել է զարգանալ եւ հուսով ենք, որ առաջիկայում այն նոր թափ է ունենալու, որովհետեւ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում այդ ուղղությամբ, դա նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցության ծրագիրն է»:

Նա նշեց, որ հանդիպմանը մասնակցել են ոչ միայն «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ երիտասարդները. «Կարծում ենք, որ սա ամենաճիշտ տարբերակն է, որովհետեւ այն հարցերը, որոնք այսօր կուսակցության նախընտրական ծրագրով առաջադրվում է, դա միայն կուսակցականների համար չէ, այլ՝ ամբողջ երիտասարդության եւ ընդհանրապես՝ ամբողջ հասարակության համար»:

Երիտասարդների հետ հանդիպելուց հետո կուսակցությունը ուղղվել է կուսակցության առաջնորդի համար հարազատ Արմենավան թաղամաս: Վահրամ Պողոսյանը մեզ հայտնեց, որ մարտի 31-ին կուսակցությունը հանդիպում է ունենալու սահմանամերձ Թալիշ համայնքի բնակիչների հետ. «Վերջին տարիների ընթացքում Թալիշ համայնքում բավականին մեծ տնտեսական նախագծեր են իրականացել եւ շարունակում են իրականանալ: Կարծում եմ՝ դա լավագույն օրինակն է, որ Արցախի կառավարությունը եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունը ինչ ուշադրություն են դարձնում սահմանային հողերին, հատկապես՝ որ մենք մեր առաջին համայնքային հանդիպումը սկսում ենք հյուսիս-արեւելյան սահմանային գոտուց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031