Վերջին օրերին իշխանությունները սկսել են հարկային ստուգումներ անել եւ նույնիսկ տուգանքներ կիրառել ՀՀԿ-ականների ընկերություններում: Մասնավորապես, ստուգումներ են եղել Աշոտ Աղաբաբյանի, Հակոբ Հակոբյանի բիզնեսներում, այժմ ստուգվում է նաեւ Գարեգին Նուշիկյանի ընկերությունը:
Մեր հարցին՝ ինչո՞ւ են հենց նրանք հայտնվել թիրախում, նրանք ՀՀԿ-ի համար այլեւս յուրայի՞ն չեն՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսպես բացատրեց. «Նուշիկյանի պարագայում ինձ համար մոտավորապես հասկանալի է, թե ինչու են անում: Ինքը խիստ տարբերվում է մնացածից թե՛ իր պահվածքով, թե՛ գիտակցությամբ: Կարծում եմ, հիմա խնդիրը լուծվում է ներքին դաշտում՝ ՀՀԿ-ից էլ օլիգարխներին կամաց-կամաց քաղաքականացնում են»:


Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչո՞ւ են հենց թիրախ ընտրել Հակոբ Հակոբյանին, Գարեգին Նուշիկյանին, Աշոտ Աղաբաբյանին՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Որպեսզի քողարկեն այն հարվածի ուղղությունը, ինչ ուղղեցին Գագիկ Ծառուկյանի վրա: Սա ընդհանուր շեղելու միտում ունի: Նրանց այդ տուգանքները ոչ մի բան չեն անելու, նույնիսկ ծիծաղելի են այդ մի քանի միլիոնի տուգանքը նրանց պարագայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































