Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները՝ ԱՄՆ-ի առաջնությունում

Ապրիլ 04,2015 12:30

Սենթ-Լուիսում մեկնարկել են ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց մասնակցում են 12-ական ուժեղագույն շախմատիստներ:
Վիճակահանությամբ տղամարդկանց մրցաշարի մեկնարկային տուրում միմյանց դեմ ելան հայ երկու գրոսմայստերները՝ Վարուժան Հակոբյանը (նկարում) ու Սամուել Սեւյանը: Հաջողությունն ուղեկցեց բազմափորձ Վարուժան Հակոբյանին:
Կանանց առաջնությանը մասնակցում է Տաթեւ Աբրահամյանը, որը անհաջող սկսեց պայքարը եւ պարտություն կրեց:

Իսկ Մոսկվայում ընթացող «Aeroflot Open»-ը հատել է միջնագիծը: Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են բոլոր երեք խմբերի մրցաշարերին:
Ուժեղագույնների «A» խմբում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը վեց տուրից հետո վաստակել է 4,0 միավոր եւ ընթանում է 11-րդ հորիզոնականում: Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, 3,0 միավորով 39-րդ տեղում է:

Հաջող են ընթանում «B» խմբում ընդգրկված գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանի գործերը, որը 5,0 միավորով բաժանում է 1-2-րդ հորիզոնականները: Դավիթ Պետրոսյանն ու Մանվել Պետրոսյանը իրենց անվան դիմաց գրանցել են 4,0 միավոր եւ առաջատարների տասնյակում են՝ միմյանց միջեւ բաժանելով 8-րդ եւ 9-րդ տեղերը:
Երեկ յոթերորդ տուրի օրն էր:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930