Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ՀՊՄՀ մի շարք ներկայացուցիչների

Ապրիլ 07,2015 15:51

Ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գիտության, կրթության ոլորտում ունեցած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների:

ՀՊՄՀ ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեգյանը, լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը, օտար լեզուների ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի տեղակալ Ազգանուշ Ասատրյանը, սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը եւ կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատվոգրերով:

Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով կանանց Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ, մաղթել է նրանց երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքային գործունեության մեջ:

ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930