ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է եւ անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի եւ ֆաշիզմի: Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը եւ Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջեւ Հիտլերի հայտարարությունն էր. «Ո՞վ է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն էր:

ԱԺ մամուլի հաղորդագրություն


















































