ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն իբրեւ մենակատար հանդես է գալու «24/04» նվագախմբի «Վերածնունդ» խորագրով համերգին, որը կայանալու է ապրիլի 24-ին՝ Հանրապետության հրապարակում:
Վարպետն ասում է, որ արվեստը ամենահրաշալի եւ համոզիչ բանն է, որ կարող է մարդկանց վրա ազդել. «Շատ տեղերում եմ նվագել, օրինակ` Ստամբուլում մի տեսնեիք, թե թուրքերն ինչպես էին լսում երաժշտությունը: Մի քանի համերգից հետո , երբ եկա Երեւան, Ցեղասպանության թանգարանի այն ժամանակվա տնօրեն Լավրենտի Բարսեղյանն ասաց՝ գիտե՞ս քո համերգից հետո քանի թուրք է եկել Ծիծեռնակաբերդ»:

Վարպետն ասում է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց գիտի, որ բարձրակարգ արվեստով հաճախ կարելի է ավելիին հասնել. «Արվեստը հրաշալի բան է, մարդու հոգու հետ է խոսում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































