Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք է անում. «Գոհար Ենոքյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»

Մայիս 05,2015 12:28

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Սիրիայում հայ բնակչության համար ստեղծվել է շատ ծանր վիճակ, մոտ 25-30 հազար հայ կանգնած է ոչնչացման եզրին՝ մարտական գործողությունների պատճառով»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպիսի հայտարարություն արեց եւ առաջարկեց Գալուստ Սահակյանին, որ խմբակցություններին հրավիրի իր մոտ՝ քննարկելու, թե ինչ քայլեր կարող են անել՝ օգնելու համար:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարություն արեց ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալության մասին:

Նրա խոսքերով՝ «Մենք չենք կարող ձեւ անել, թե որեւէ բան երեկ տեղի չի ունեցել: Երեկ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, ԳԽ նախկին պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանը, որի հանդեպ խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ես երեկ եղել եմ Էրեբունու ոստիկանության նախնական կալանքի վայրում, վստահեցնում եմ, որ տիկին Ենոքյանի առողջությունը ծայրահեղ վատ է»:

Նա առաջարկեց իր գործընկերներին միանալ եւ ստորագրահավաք անել՝ խափանման միջոցը փոխելու համար. «Րոպե առաջ 73-ամյա, առողջական շատ վատ վիճակում գտնվող Գոհար Ենոքյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Վստահ եմ, որ նա ազատության մեջ գտնվելով՝ հանրային որեւէ վտանգ չի ներկայացնի մեր փառահեղ արդարադատության համար՝ իրենց արդարադատ վճիռը կայացնելու»:

Գալուստ Սահակյանը լսեց հայտարարությունը եւ անցավ օրակարգին՝ առանց արձագանքելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031