Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյանը պատասխանատվությունը գցեց մյուս փոխնախարարի վրա (Տեսանյութ) 

Մայիս 07,2015 13:16 Share
armen alaverdyan

Եկամտահարկի» եւ «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի մասին այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է,  որ այն պատգամավորների կողմից ճիշտ չի ընկալվել: «Բայց ես ուզում եմ բեռը վերցնել մեզ վրա, պետք է այնպես ճիշտ ու թափանցիկ ներկայացնենք օրինագծերը, որ պատգամավորներն ընկալեն»,-նիստին նշել է վարչապետը:

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից փորձեցին հստակեցնել նախագծի դրական կողմերը, եւ ճշտել թե հատկապես ինչն են թերի ընկալել պատգամավորները:

Արմեն Ալավերդյանը խուսափեց խոսել լրագրողների հետ, որոնք նույնիսկ փորձեցին ճանապարհը կտրել, փակել Ալավերդյանի, սակայն նա հորդորեց դիմել այն պատասխանատուին, որը, իր խոսքերով ասած՝ լիազորված է խոսել այդ մասին. «Մեր մյուս փոխնախարարին դիմեք, ես լիազորված չեմ խոսել»:

Հետաքրքրվեցինք՝ գուցե ի՞նքն էլ չի լավ ընկալել իրենց նախագիծը, այդ պատճառով է խուսափում պատասխանել, սակայն Ալավերդյանն անդրդվելի էր. Ոչ մի պատասխան չտվեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031