Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցի բեռնակիրը ԱՄՆ քաղաքացուհու սենյակից 200 դոլար է գողացել

Մայիս 22,2015 12:43

Մայիսի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1976 թ. ծնված Մարգարիտ Բ.-ի սենյակից գողացել են 200 դոլար:

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի՝ մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում էր տվել, որ Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի բեռնակիր Արամը, օգտվելով իր անուշադրությունից, հյուրանոցի սենյակից գողացել է 200 դոլար:

Ոստիկանության Կենտրոնականի բաժի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1993 թ. ծնված Արամ Հ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031