Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Թուրքիայում այսօր ինքնության ճգնաժամ է». (Տեսանյութ)

Մայիս 22,2015 18:32

«Գերակա խնդիրներից առաջինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի հետ աշխատանքների կազմակերպումն էր եւ համապատասխան ծրագրերի իրականացումը»,- մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով  մեկ տարվա աշխատանքն, ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը նկատեց, որ  այս ընթացքում բոլոր հեղինակավոր համալսարանները, այդ թվում՝ նաեւ Թուրքիայում, Հայոց ցեղասպանության թեմայով գիտական համաժողովներ, կլոր սեղաններ են կազմակերպել. «Նախարարությունը եւս նախաձեռնեց մի շարք գիտական կոնֆերանսներ, որոնցից մեկը Իտալիայում: Այս ընթացքում փաստորեն իրավաբանների 2 համաժողով կազմակերպեցինք, որտեղ ամենագլխավորն է, թե մենք ինչքանով կկարողանանք ցեղասպանության հիմնախնդիրները իրավաբանորեն ձեւակերպել: Այն վերաբերվում է անհատական իրավունքներին, համայնքային իրավունքներին եւ համազգային իրավունքներին»:

Հրանուշ Հակոբյանը կարեւոր է համարում իսլամացած հայերի խնդիրները, քանի որ հասարակությունը թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում ակտիվ աշխատանքներ է ձեռնարկել. «Փորձագետների տվյալներով՝ Թուրքիայում ապրում է 2.5-3 միլիոն ծպտյալ եւ իսլամացած հայ: Այս հայերի հիմնախնդիրները, որոնց իրավունքները փաստորեն 1 դար ոտնահարված են, նրանք վախենում էին ներկայանալ հայի անուն-ազգանունով, կեղծում էին իրենց ինքնությունը, այսօր հենց հարյուրերորդ տարելիցի հետեւանքներից մեկը կարելի է համարել այն, որ նրանք հայտարարում են իրենց ով լինելու մասին: Դա մի բառով կարելի է ձեւակերպել, որ Թուրքիայում այսօր ինքնության ճգնաժամ է, որովհետեւ հայն ասում է՝ ես հայ եմ, հրեան ասում է՝ ես հրեա եմ, այսինքն՝ մարդիկն արդեն վերադառնում են իրենց արմատներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031