Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ Կամո Արեյանին. «Դիակի վրա պահպանման ծախս անելն անօգուտ է»

Մայիս 26,2015 17:17

Այսօր ԱԺ պետաիրավական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց քաղաքապետարանի բյուջեի 2014-ի տարեկան հաշվետվությունը:

Քննարկման ժամանակ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լսելով հաշվետվությունը, ասաց. «Թատրոններ, սուբսիդավորված ներկայացումներ, որպես թատերագետ ասեմ, որ դրանց որակը ողբալի է»:

Նա հարց ուղղեց բազմաբնակարան շենքերի վերելակների մասին. «Քանի՞ մարդ պետք է խեղվի կամ մահանա, որ մենք համարենք դա քաղաքապետարանի համար ռազմավարական ծրագիր եւ կարողանանք լրջագույն գումարներ ուղղել՝ ողջ վերելակային համակարգը վերանորոգելու համար: Քաղաքացին վախենում է նստել իր մուտքի վերելակ, գերադասում է ոտքով բարձրանալ 14-րդ հարկ, որովհետեւ վաղուց վերելակների օգտագործման ժամկետը մի քանի անգամ անցել է»:

Կամո Արեյանն ասաց, որ նորություն չէ վերելակների խնդիրը, ուղղակի Նաիրա Զոհրաբյանը գույները խտացված է ներկայացնում. «Բոլորիս հայտնի է իրավական կարգավիճակը: Վերելակների շահագործումը համարվում է կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի կատարում՝ համատիրության կողմից: Հարցը մեր հսկողության ներքո է, այնպես չի, որ քաղաքապետարանին չի հետաքրքրում: Կա ֆինանսական աղբյուրների փնտրտուք: Մենք ամբողջ վտանգի զգացումով լրջագույն ստուգման տակ ենք դնում համակարգը եւ համատիրությունները: Վերահսկողության տակ են բոլոր համատիրությունները, թե ուր են գնում հավաքագրված գումարները: Բայց միջոցներ ենք փնտրում՝ համակարգը ֆիզիկապես թարմացնելու»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ մենք խոսում ենք շարքից դուրս եկած վերելակների մասին՝ դիակի վրա պահպանման ծախս անելն անօգուտ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031