Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Վաղը կարող է Գագիկ Ծառուկյանը կանգնի Սերժ Սարգսյանի թոռների քավորը…»

Հունիս 03,2015 16:49

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ հայտնություններն այս օրերին տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել:

Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ին ՀՀԿ ԳՄ նիստում Ծառուկյանի հասցեին արված քննադատական հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ նրա կողքին հայտնվեց Արտաշատում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը: Հաջորդ համատեղ հայտնությունը «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողության ժամանակ էր, որի սեփականատերը, ըստ որոշ տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է:

Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի մականունը բարձրաձայնեց, որից 6 օր հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր` քաղաքականությունից դուրս գալու մասին, Գագիկ Ծառուկյանի պաշտպանները սկսեցին արդարացնել նրա որոշումը, թե նրան սպառնացել են վնաս հասցնել ընտանիքի անդամներին և այլն: Այսպիսի դիրքորոշում ուներ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բավականին ջերմ հայտնություններից հետո է՞լ է այն դիրքորոշման, որ Ծառուկյանի նկատմամբ ճնշում են գործադրել, պարոն Հարությունյանը հավաստիացրեց, որ իր կարծիքը չի փոխել  ու հիշեցրեց, թե իրենք ստորագրահավաք են նախաձեռնել Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար:

Դառնալով Ծառուկյանին` ասաց. «Իսկ թե Ծառուկյանը Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի հետ եղել է կինոթատրոնի, թե եկեղեցու բացմանը, դա երկրորդական է: Ես քննարկում եմ Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ելույթը, դրան հաջորդած Ծառուկյանի ելույթները»:

Արամ Հարությունյանը հավաստիացրեց, թե այստեղ կարևորը անձի խնդիր չէ, այլ փաստերը խոսում են այն մասին, որ եղել է  քաղաքական ահաբեկչություն, ճնշում մի ամբողջ կուսակցության և համաժողովրդական շարժման վրա. «Վաղը կարող է Ծառուկյանը կանգնի Սերժ Սարգսյանի թոռների քավորը կամ հակառակը, ինձ համար  դա երկրորդական է»:

Արամ Հարությունյանը կասկածներ ունի, թե միգուցե ճնշումները շարունակվում են, և ստիպում են Ծառուկյանին կանգնել Սերժ Սարգսյանի կողքին. «Միգուցե Սերժ Սարգսյանին պետք էր, որ իր կողքին լինի Ծառուկյանը, որ ցույց տա, թե  տեսեք նա գոհ ու երջանիկ է, հատկապես հաշվի առնելով այն, որ ստորագրահավաք ենք իրականացնում: Բայց գուցե Ծառուկյանի համար այդքան էլ հաճելի չէ կանգնել նրա կողքին»:

RA President Serzh Sargsyan attended to the opening ceremony of the renovated trade center 'Hayastan' at the South Western town

Մեր այն դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի դեմքի արտահայտությունից կամ նրա հայտարարություններից դա չի զգացվում, պարոն Հարությունյանը արձագանքեց. «Ժամանակին Մոլոտովն էլ կանգնում էր Ստալինի կողքին, բայց Մոլոտովի կինը ձերբակալված էր»:

Արամ Հարությունյանը պնդեց, թե Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտի վրա տոտալ վերահսկողություն է իրականացնում, և դա է պատճառը, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ շատ կուսակցություններ փոխել են իրենց կարծիքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930