Փետրվարի 12-ի ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, որտեղ նա Գագիկ Ծառուկյանին անվանեց «Դոդի Գագո», ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչները սկսեցին օգտագործել այդ մականունը և քննադատական ելույթներ ունենալ Գագիկ Ծառուկյանի հասցեին:
Հետաքրքիր է՝ Ծառուկյան-Սարգսյան վերջին համատեղ այցերից հետո և՞ս ՀՀԿ-ականները նույն դիրքորոշումն ունեն: Օրինակ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ԳՄ նիստից հետո հայտարարել էր, թե «Գագիկ Ծառուկյանի կազմակերպած վերջին խորհրդաժողովի ե՛ւ արտահայտությունները, ե՛ւ լկտիությունը, ե՛ւ սանձարձակությունը, ե՛ւ տգիտությունը լցրեցին համբերության բաժակը ու հավելել. «Երբ արդեն մարդու ինքնասիրությանն են կպնում, այլեւս քաղաքական քննարկումներ չեն կարող լինել… Նման տգետ կազմակերպած խորհրդաժողովը առաջին անգամ էր, ու բոլորը միաձայն պաշտպանեցին Սերժ Սարգսյանի ելույթը»:

Դառնալով իր խոսքերին՝ պարոն Սահակյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է իմ խոսքերին, ապա խնդրեմ նորից նայեք այդ համաժողովը և ինքներդ կհամոզվեք, որ մի քանի անձանց ելույթները իսկապես սանձարձակ ու լկտի էին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































