«Ոչ մի պատահական բան տեղի չի ունենում, ամեն ինչ գծագրված է, եւ գիտեք, թե որտեղ է գծագրված»,- հունիսի 4-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով գազալցակայանների պայթյուններին, հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա համարում է, որ կատարվածը նպատակ ունի շեղել մարդկանց ուշադրությունը: Նրա խոսքերով՝ բնական է, որ գազալցակայանների տնօրինողը, վերահսկողը իրենց հասարակ գործառույթները պատշաճ ձեւով չեն կատարել. «Գերնպատակը հետեւյալն է՝ ընդհանրապես ովքեր մնացել են Հայաստանի Հանրապետությունում՝ մտածեն լրիվ ուրիշ բաների մասին, եւ ընդհանրապես կառավարման մասին չմտածեն»:

Նա շեշտեց, որ կատարվածը ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ գազալցակայանների, ե՛ւ լիազոր մարմինների կողմից զգոնության պակասի արդյունք է, որոնք պետք է վերահսկեն այդ գործընթացը. «Այստեղ զուտ վերահսկողական գործառույթի խնդիր կա: Այսինքն՝ համապատասխան մարմինները պետք է ժամանակին ստուգեն ե՛ւ գազալցակայանները, ե՛ւ մեքենաները: Ես մեղադրում եմ նաեւ տեխսպասարկողին»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































