Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է հայերի մասին Էրդողանի հայտարարությունը. Bgnnews

Հունիս 05,2015 15:49

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը լրագրողների հետ զրույցում քննադատել է արեւելյան մամուլի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարձակումները, բայց հերքել է այն քննադատությունները, որ Թուրքիան անհուսալի դաշնակից է, չնայած երկու երկրների միջեւ աճող պառակտմանը: Այս մասին հաղորդում է «Bgnnews»-ը:

Լրագրողները Պետդեպարտամենտի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել Էրդողանի այն հայտարարությունները, թե «The New York Times» թերթը, «CNN» եւ «BBC» հեռուստաընկերությունները փորձում են թուլացնել եւ բաժանել Թուրքիան, իսկ հետագայում մեծացրել է այդ անձանց թիվը եւ մեղադրանքներ է հնչեցրել հայերի, լրագրողների եւ համասեռամոլների նկատմամբ:

Մարի Հարֆը ասել է, որ ԱՄՆ-ն սատարում է խոսքի ազատությանը եւ մտահոգված է Թուրքիայի կառավարության կողմից խոսքի ազատության սահմանափակումներով: «Մենք երկար ժամանակ է դա ասում ենք եւ շարունակում ենք մտահոգված մնալ: ԶԼՄ-ների ազատ եւ անխափան աշխատանքը կարեւոր տարր է ցանկացած ժողովրդավարական եւ բաց հասարակության համար»:

ԱՄՆ-ն, ըստ Պետդեպի ներկայացուցչի, որպես Թուրքիայի ընկեր եւ ՆԱՏՕ-ի դաշնակից կոչ է անում այդ երկրի իշխանություններին ապահովել ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ դատական անկախությունը եւ խոսքի ազատությունը:

Լրագրողները հարցրել են, թե արդյոք Մարի Հարֆը «դատապարտում կամ պարսավում, կամ քննադատո՞ւմ» է Էրդողանին հայերին, լրագրողներին եւ համասեռամոլներին քննադատելու համար, նա պատասխանել է. «Միանշանակ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930