Լրահոս
Օրվա լրահոսը

Ռայներ Մորել. «Ինչպես եվրոպացիներին է պետք Ռուսաստանը, այնպես էլ հակառակն է»

Հունիս 11,2015 20:40

«Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ»,- հունիսի 11-ին  «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

Նա նկատեց, որ մի կողմից Հայաստանը ուժեղ եւ վստահելի դաշնակից է ՀԱՊԿ-ում, բայց մյուս կողմից Հայաստանում վերցրել է ՆԱՏՕ-ի մեկնած ձեռքը. «Կարծում եմ՝ Հայաստանը բավականին խելացի է, քանի որ ասում է՝ ինչո՞ւ ոչ, եթե դա լավ է ինձ համար, ապա ես կվերցնեմ այն, ինչ հարկավոր է: Բայց մյուս կողմից մենք գիտենք, որ այս երկիրը գտնվում է որոշ աշխարհաքաղաքական մարտահրավերների առջեւ»:

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում առկա է վստահության ճգնաժամ եւ իրենք չգիտեն, թե ինչպես կարող են այն հաղթահարել. «Այս գործողությունների հետեւանքները բերեցին նրան, որ մենք մտածում ենք՝ ինչ անել: Միանշանակ է եւ պարզ՝ ռազմական պատասխան չի կարող լինել, հետեւաբար՝ սա անհամաչափ հակամարտություն է: Մենք որոշեցինք այդ մարտահրավերներին խելացի պատասխանել եւ պատժամիջոցներ կիրառեցին: Շատերն ասացին՝ դա ճիշտ տարբերակ չէ, սակայն դա նույնպես ունեցավ իր ազդեցությունը»:

Ռայներ Մորելը հավելեց, որ եվրոպացիները գիտակցում են, որ Ռուսաստանն իրենց պետք է մի շարք խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ Սիրիայի խնդիրը, բայց նրանք չգիտեն, թե ինչպես պետք է վերադառնալ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններին:

«Ինչպես եվրոպացիներին է պետք Ռուսաստանը, այնպես էլ, կարծում եմ, հակառակն է: Եթե նրանք ազնիվ լինեն, ապա կհասկանան, որ մենք գազի լավագույն հաճախորդներն ենք: Մենք բոլորս գիտենք, թե նրանք որքան են սիրում ճամփորդել, գումարներ ծախսել, կարծում եմ այսպես նրանք ճանապարհ են փնտրում վերականգնելու համար նախկին հարաբերությունները»,- ասաց դեսպանը

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930