Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտ Ֆեստ» փառատոնը հաջողությամբ ավարտվեց. Էրիկ Բարսեղյան

Հունիս 13,2015 12:40

«ԱՐՏ ՖԵՍՏ 2015» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն ամփոփեց իր մեկամսյա տոնական շրջանը։ Մայրաքաղաքի և մարզերի երիտասարդները, համախմբվելով մեկ տանիքի ներքո, մեկ ամիս շարունակ լեցուն դահլիճներում, ցուցասրահներում հանդիսատեսին ներկայացրին իրենց ստեղծագործությունները։

Սրտանց շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին՝ արվեստի ճանապարհն ընտրած հիանալի երիտասարդներին, որ մեծագույն պատասխանատվությամբ հանդես եկան թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի, կերպարվեստի ոլորտներում։ Կեցցե՛ք սիրելիներս, ձեր շարքերում են վաղվա մեծ անունները։

Շնորհակալություն ԱՐՏ ՖԵՍՏ փառատոնի հանդիսատեսին, որ ջերմ ծափահարություններով մշտապես ողջունեց և ոգևորեց երիտասարդներին՝ ներշնչելով վստահություն և հավատ բռնած գործի հանդեպ։

Խորին շնորհակալություն եմ հայտնում փառատոնի աջակիցներին՝ ՀՀ Մշակույթի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, «Մոսկվա» կինոթատրոնի, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Պատանի հանդիսատեսի թատրոնի, «Հայ Արտ» մշակույթի կենտրոնի, «Տիգրան Մեծ» հրատարակչության, «Մեկ պրինտ» տպարանի, «Light style» հագուստի սրահի, «Բյուրոկրատ» գրախանութի, «Զիս» փրոդաքշնի տնօրենությանը, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի աշխատակազմին, որոնց ներդրումների շնորհիվ կայացավ «ԱՐՏ ՖԵՍՏ 2015»-ը։

Հատուկ շնորհակալությունը ԶԼՄ գործընկերներին, որ ջանասիրաբար լուսաբանեցին փառատոնի ողջ ընթացքը, ինչը մեծապես նպաստեց տեղեկատվության լայնածավալ տարածմանը։

Մեծագույն հարգանքս հանդեպ ԱՐՏ ՖԵՍՏ 2015 փառատոնի մասնագիտական հանձնախմբի, որ հավատով ու սիրով ստանձնեց այդ պատասխանատու «բեռը» ՝ մեկ ամիս շարունակ հետևողականորեն մասնակցելով բոլոր դիտումներին։ Մեր սիրելի վարպետները․

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ  Մուրադյան

ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Վիգեն Չալդրանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
Ռաֆայել Քոթանջյան – ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան
Ջիվան Ավետիսյան- կինոռեժիսոր
Արթուր  Ուստյան- կինոօպերատոր
Վաչե Շարաֆյան- կոմպոզիտոր

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Դավիթ Հակոբյան- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան
Աննա Հեքեքյան- ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ռեժիսոր
Հրաչյա Ղազարյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ
Լալա Մնացականյան- ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի
Աննա Կարապետյան- ԵԹԿՊԻ խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ, դոցենտ, Մ. Խորենացի մեդալակիր

ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Երվանդ Երզնկյան – ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր
Սուսաննա Մարտիրոսյան- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, վոկալ ամբիոնի վարիչ
Արզաս Ոսկանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երգիչ

ԴԻԶԱՅՆ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Դավիթ  Մինասյան- ՀՀ վաստակավոր նկարիչ, ԵԹԿՊԻ Կերպարվեստի և անիմացիայի ամբիոնի վարիչ, քանդակագործ, բեմանկարիչ
Սամվել  Սևադա  Գրիգորյան- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ
Աշոտ  Համբարձումյան – ՀՀ վաստակավոր նկարիչ, բեմանկարիչ
Աշոտ Բաղդասարյան – ՃՇՀԱՀ Դիզայն ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ դիզայներների միության նախագահ
Էդուարդ Վարդանյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԵԳՊԱ կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, գեղանկարիչ

ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Էդուարդ Սեդրակյան – ԳԱԱԱ ռեկտոր, պրոֆեսոր, Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորման նախագահ
Արամ Նիկոլյան – Նկարիչ-դիզայներ, Դիզայներների միջազգային միության անդամ
Ինգա Դուդուկչյան – Դիզայներների միջազգային միության անդամ

Խոնարհումս ԱՐՏ ՖԵՍՏ 2015 փառատոնի աշխատակազմին, որ ջանասիրաբար աշխատեցին՝ փառատոնի բարեհաջողությունն ապահովելու համար․

Գլխավոր պրոդյուսեր  Նարեկ  Արշակյան
Կամավորական խմբի ղեկավար  Տիրան Գասպարյան
Կամավորական խմբի համակարգող  Արտակ Սարգսյան
Գլխավոր համակարգող  Աննա  Մարության
Համակարգող Սոնա Գաբրիելյան
Համակարգող  Հասմիկ Մուրադյան
Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ  Նազլուխանյան

Պրոդյուսեր Ղուկաս  Մադոյան
Դիզայներ  Սիմոն Սահակյան

 

Արտ Ֆեստ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի հիմնադիր-տնօրեն Էրիկ  Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930