Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեց Եվրոպական խաղերի վրա. Ukraine Today

Հունիս 15,2015 13:58

Այն բանից հետո, երբ Եվրոպական խաղերի բացման արարողության ընթացքում Հայաստանի 7 հոգանոց խումբը անցավ հանդիսականների սուլոցների ուղեկցությամբ,  խաղերի կազմակերպիչները պնդել են, որ պատրաստվել էին հակահայկական տրամադրություններին:

«Ukraine Today»-ի փոխանցմամբ՝ Բաքվում Եվրոպական խաղերի կազմակերպիչները փորձել են ապահովել միջոցառումների դրական ընթացքը: Բաքու 2015-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Սիմոն Քլեգը ասել է. «Հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա դժվարությունները, ես կարծում եմ, որ Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությունը ցույց է տալիս սպորտի ուժը: Ես կարծում եմ, որ խաղերի բացման արարողության ժամանակ 50 Ազգային Օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների քայլելը դրական ազդակ էր»:

Ադրբեջանը, կարծես, հանել է Եվրոպական խաղերի բոլոր արգելքները, քանի որ ցանկանում է ներկայանալ որպես միջազգային մարզական միջոցառումների անցկացման գործուն տարբերակ: Այնուամենայնիվ խաղերի կազմակերպիչները արգելքներ են դրել որոշ խմբերի եւ լրագրողների համար ու թույլ չեն տվել երկիր մուտք գործել: Խաղերի կազմակերպիչները նշել են, որ իրենք կապ չունեն այդ արգելքների հետ եւ կառավարությունն է պատասխանատու այդպիսի որոշումների համար:

Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովն ասել է. «Դա, ցավոք սրտի, մեր երկրի օրենքն է եւ դեռ ուժի մեջ է ու կավարտվի այն ժամանակ, երբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Եթե մի լրագրող Ղարաբաղ է այցելում ոչ Ադրբեջանի տարածքից, նա երբեք չի կարող մեր երկիր մտնել եւ մենք արգելք ենք դրել այդ լրագրողի համար: Նրանցից 2-ը կամ 3-ը հավատարմագրման հայտ են ուղարկել մեզ եւ մենք այդ պատճառով չենք հաստատել դրանք»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930