Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Հարությունյանն առնվազն $ 60 հազար պարգեւ կստանա

Հունիս 15,2015 15:51

Եվրոպական խաղեր մեկնելուց առաջ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Բաքվում չեմպիոնի կոչում նվաճած Հայաստանի մարզիկներին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կպարգեւատրի $ 50 հազար, արծաթե մեդալակրին՝ $ 30, երրորդ մրցանակակրին՝ $ 20 հազար:

Ավելի ուշ ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մամուլի ասուլիսում ասաց, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը նույնպես պարգեւներ է նախատեսում Եվրոպական խաղերում մեդալ նվաճող մեր ըմբիշներին, որոնց չափը պակաս չի լինի  Գագիկ Ծառուկյանի սահմանած դրամական խրախուսանքներից: Ստացվում է, որ հունահռոմեական ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որ Բաքվում  արժանացավ արծաթե մեդալի եւ բարձրացրեց Հայոց եռագույնը, հայրենիք վերադառնալուց հետո ընդհանուր առմամբ առնվազն $ 60 հազար պարգեւավճար պետք է ստանա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930